Space Oddity
«Space Oddity» | ||||
---|---|---|---|---|
Դեյվիդ Բոուիի երգը | ||||
Ժանր | ֆոլկ ռոք և սպեյս ռոք | |||
Լեզու | անգլերեն | |||
Տևողություն | 315 s, 273 s և 206 s | |||
Լեյբլ | Mercury Records | |||
Հեղինակ | Դեյվիդ Բոուի | |||
Կոմպոզիտոր | Դեյվիդ Բոուի | |||
Տոնայնություն | Ֆա մաժոր | |||
Պրոդյուսեր | Գաս Դաջեն | |||
Ժամանակագրություն | ||||
|
«Space Oddity», երգ, որը գրվել և կատարվել է բրիտանացի երաժիշտ Դեյվիդ Բոուիի կողմից։ 1969 թվականին թողարկվել է որպես առանձին սինգլ, անուհետև՝ նույնանուն ալբոմ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգը հորինված տիեզերագնաց մայոր Թոմ-ի մասին է, որը կորել է բաց տիեզերքում։ Երգի թողարկումը համընկել է ամերիկյան Ապոլոն-11 տիեզերանավի անձնակազմի լուսին իջնելու հետ[1]։ Բի-Բի-Սի-ն մինչև տիեզերագնացների անվտանգ վայրէջքը երկրի վրա իր հեռարձակումներում կոմպոզիցիան չի օգտագործել։ Երգը ստեղծվել է Արթուր Քլարկի վեպի և Սթենլի Կուբրիկի «Տիեզերական ոդիսականը 2001» ֆիլմի հետադարձ հայացքով, որը հայտնվել էր մեկ տարի առաջ։ Հետագայում երաժիշտը պատմում էր, որ այնքան ցնցված էր կինոթատրոնում տեսածից, որ մի քանի անգամ վերանայել է այն․ «Այն երաժշտությանը ստիպում էր թռչել իմ մեջ»[2], - ասում էր նա։ Նախնական թողարկման ժամանակ բրիտանական չարթում սինգլը զբաղեցրել է վաճառքի 5-րդ տեղը, իսկ 1975 թվականին կրկնակի թողարկման ժամանակ՝ 1-ին տեղը։ Այդ ժամանակ Բոուին հաջողվել է մնտել ռոք երաժշտության մեյնսթրիմի մեջ։
Իտալացի բանաստեղծ Ջուլիո Ռապետիի (Մոգոլի) հետ Բոուին ձայնագրել է երգի իտալական տարբերակը։ Տեքստի իմաստը փոխվել է, դրանում խոսքը ընդհանրապես տիեզերքի մասին չէ, այլ մի քանի սիրահարների, որոնք հանդիպում են լեռան գագաթին։ Այն կոչվում է «Ragazzo Solo, Ragazza Sola» (միայնակ տղա, միայնակ աղջիկ)[3]։ Պատմում են, որ թարգմանիչը միչև ձայնագրությունը մի քանի անգամ հյուրընկալվել է Բոուիին՝ արտիստի արտասանությունը մշակելու համար։ Ձայնագրությունից հետո Դեյվիդը հարցրել է Ջուլիոյին, թե արդյոք դժվար էր նման տիեզերագնացների մասին ֆանտաստիկ սյուժեով բարդ տեքստը իտալերեն թարգմանել։ Եվ միայն այդ ժամանակ երգիչն իմացավ, թե ինչ է իրականում երգել։ Այս տարբերակը ձայնագրվել է 1969 թվականին՝ իտալական քիչ հայտնի Computers և Equipe 84 խմբերի կողմից։ Ձայնագրող ընկերությունը հասկանալով, որ կորցնում է շահույթը՝ Բոուին առաջարկել է ինքը գրի առնի այդ երգի իտալական տարբերակը[4]։
Կոմպոզիցիաների ցան
[խմբագրել | խմբագրել կոդը]1969 թվականի սինգլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Space Oddity» (4:33)
- «Wild Eyed Boy from Freecloud» (4:52)
1975 թվականի սինգլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Space Oddity» (4:33)
- «Changes» (3:33)
- «Velvet Goldmine» (3:09)
Ձայնագրման մասնակիցները
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնագիրը ձայնագրվել է 1969 թվականին հետևյալ մասնակիցների կողմից։
Երաժիշտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դեյվիդ Բոուի - վոկալ, ակուստիկ կիթառ, սթիլոփոն։
- Միք Ուեյն - սոլո կիթառ
- Հերբի Ֆլաուերս - բաս կիթառ
- Թերի Քոքսը - ափսեներ, հարվածային գործիքներ
- Պոլ Բակմաստեր - լարային գործիքավորում
- Թոնի Վիսկոնտին - ֆլեյտա, փողային գործիքներ
- Ռիկ Ուեյքման - մելլոտրոն
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գաս Դաջոն - թողարկող պրոդյուսեր
Փոփ մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ընկերներ» սերիալի դրվագներից մեկում հնչում է Չենդլեր Բինգը «Space Oddity»-ի տեսահոլովակը։ Բացի այդ, Ֆիբիի մեքենայում այս երգը երգում է Ջոն՝ տուն գնալու ճանապարհին։
- Երգը սաունդթրեք է Alan Wake խաղի համար (հնչում է տիտրերում)։
- Երգի իտալերեն տարբերակը հնչում է Բեռնարդո Բերտոլուչիի «Ես և դու» ֆիլմում։
- «Ակամայից միլիոնատեր» ֆիլմում Ադամ Սենդլերը առաջին անգամ ինքնաթիռով թռչելուց կատարում է այդ երգից մի հատված։
- 2013 թվականին երգը հնչել է Ուոլթեր Միտիի «Անհավանական կյանքը» ֆիլմում։
- Այս կոմպոզիցիան կարելի է լսել նաև «Եվա. Արհեստական բանականություն» ֆիլմում։
- «Վերջին մարդը երկրի վրա» սերիալի հերոս Մայք Միլլերը կատարում է այդ երգը ուղեծրային տիեզերակայանից վերադառնալուց հետո (երկրորդ եթերաշրջանի դրվագ 14, 2016 թվական)։
- Երգը հնչում է Call Of Duty: Infinite Warfare խաղի թրեյլերում։
- Երգը հնչում է «Վալերիանը և հազարավոր մոլորակների քաղաք» (2017 թվական) ֆիլմում։
- «Վենտուրա եղբայրներ» մուլտսերիալի հերոսները 1 սեզոոնի 9 դրվագի սկզբում շփվում են երգի տողերով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «8 songs banned by the BBC for the strangest of reasons - BBC Music» (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ Почему капитан МКС исполнил «Space Oddity» Дэвида Боуи
- ↑ Факты о песнях David’a Bowie, mp3 с песней
- ↑ Space Oddity (Происшествие в космосе) — David Bowie
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Space Oddity Songfacts կայքում